Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփն ԱՄՆ-ի տնտեսությունը հաջող է համարում

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 15 Հուլիս 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական մեծ հաջողություններ ունի՝ի հեճուկս այն քաղաքականության, որը վարում Է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ, կատարում Է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելը:

«Մենք հիանալիորեն հաջողությամբ ենք կատարում տնտեսական առումով որպես թիվ մեկ երկիր մեր դերը, չնայած ԴՊՀ-ի հնացած քաղաքականությանը տոկոսադրույքների եւ քանակակական խստամացման ծրագրի նկատմամբ: Մենք աճելու տեղ ունենք,- հուլիսի լույս 15-ի գիշերը գրել Է Միացյալ Նահանգների ղեկավարը Twitter-ում: Թրամփը վերջին ժամանակներս մշտապես քննադատության է ենթարկում ԴՊՀ-ի եւ դրա նախագահ Ջերոմ Փաուելի քաղաքականությունը: Նախագահը եւ նրա խորհրդականները Կենտրոնական բանկին բազմիցս կոչ են արել նվազեցնել բազային տոկոսադրույքը, ինչպես նաեւ հրաժարվել քանակական խստացման քաղաքականությունց եւ անցնել քանակական մեղմացման քաղաքականության:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ ղեկավարը քննարկում է ֆինանսական կարգավորիչի նախագահի պաշտոնաթողության հնարավորությունը: Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նախագահը հարգում է ԴՊՀ-ի անկախությունը եւ մտադիր չէ միջամտել նրա որոշումներին: Իր հերթին ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելը հուլիսի 10-ին հայտարարել է, որ կհրաժարվի կամավոր պաշտոնաթող լինել, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հեռացնելու որշում ընդունի,հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանը բացելուց հետո տնտեսությունը երկար կվերականգնվի

Վրաստանում, օրինակ՝ անցած տարվա հետ համեմատած՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 95 տոկոսով:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը:

Հանքարդյունաբերության աճի պարադոքսը

Տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից: