Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփի ընկերությունը դուրս է գալիս Վրաստանում Trump Tower-ի շինարարության նախագծից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:01 , 05 Հունվար 2017

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization կազմակերպությունը հայտարարել է Բաթումում բնակելի Trump Tower համալիրի շինարարական նախագծից դուրս գալու մասին, տեղեկացնում է Bloomberg պարբերականը։

Trump Organization-ի վրացական գործընկերոջ՝ Silk Road-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ 47-հարկանի բնակելի աշտարակի շինարարությունը, որի արժեքը գնահատվում էր 250 մլն դոլար, շարունակվելու է առանց Trump Organization-ի մասնակցության։ Պարբերականը այդ քայլն անվանել է «փորձ՝ նվազեցնելու լարվածությունը, որը հարուցվել է մեղադրանքներով, որ Թրամփի միջազգային բիզնեսը կարող է հարուցել շահերի բախում այն բանից հետո, երբ նա զբաղեցնի Սպիտակ տունը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին հայտնի դարձավ այն մասին, որ Թրամփը չեղարկել է Բաքվում կառուցվելիք Trump Hotel-ի շինարարության պայմանագիրն Ադրբեջանի հետ: Trump Organization ընկերությունը housecleaning-ի շրջանակներում (բառացի՝ տան մաքրման աշխատանքներ) խզել է նաև Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը։ Housecleaning-ի շրջանակում խզվել է օտարերկրյա 3 պայմանագիր։ Պայմանագրերից 2-ը վերաբերել է Բրազիլիային (Ռիո դե Ժանյերո), մյուսը՝ Բաքվում Trump Luxury Hotel անվանմամբ լյուքս դասի հյուրանոցների կառուցմանը: Դա Թրամփին Ադրբեջանի հետ կապող միակ բիզնեսն էր։

Դեռևս ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ հայտարարվել էր, որ Trump Hotel-ի բացման արարողությունը հետաձգվել է։ Բաքվի կենտրոնում գտնվող Trump Tower անվանումը կրող 33 հարկանի հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել էին դեռ 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չէր կատարվել:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրեն հեռու է պահելու բիզնեսներից, հենց ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Նա գրառում էր կատարել Twitter-ում՝ նշելով, թե պլանավորում է իր բիզնեսները փոխանցել իր երեխաներին մինչ նախագահի պաշտոնն ստանձնելը։ «Ես կհեռանամ իմ բիզնեսներից մինչև հունվարի 20-ը, այդպիսով ես կկարողանամ ողջ ժամանակս կենտրոնացնել նախագահության վրա»,- գրել էր Թրամփը Twitter-ում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: