Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփը քննում Է Կոնգրեսում առաջարկված բյուջետային փոխզիջումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

10:19 , 13 Փետրվար 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, թե քննում Է բյուջետային փոխզիջումը, որն առաջարկվել Է Կոնգրեսում երկու կուսակցությունների բանակցությունների արդյունքում:

ԱՄՆ-ում փետրվարի 15-ին կարող Է վրա հասնել հերթական շաթդաունը՝ դաշնային գերատեսչությունների աշխատանքի կրճատումը հաստատված բյուջեի բացակայության պայմաններում:

Գործարքը ենթադրում Է 88 կիլոմետր երկարությամբ արգելապատերի կառուցում սահմանին եւ դրա համար 1,4 միլիարդ դոլարի հատկացում՝ 5,7 միլիարդի փոխարեն, որը պահանջել Է Թրամփը:

«Ես քննում եմ բոլոր ասպեկտները՝ իմանալով, որ այդ (միջոցները) կմիացվեն մեծաքանակ փողերի այլ աղբյուրներից: Մենք գրեթե 23 միլիարդ դոլար կստանանք սահմանի անվտանգության համար: Անկախ արգելապատի համար հատկացված փողից, այն արդեն այժմ կառուցվու՛մ Է»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ գրել Է Թրամփը Twitter-ում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: