Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:12 , 16 Դեկտեմբեր 2017

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին անվանել է իրենց հասարակությունում վատից վատը եւ հորդորել է վերացնել այդ մեխանիզմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին Թրամփը հայտարարել է Վիրջինիա նահանգի ՀԴԲ ազգային ակադեմիայում:

«Կա վիճակախաղ: Դուք ընտրում եք մարդկանց: Կարծում եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույններին: Ո՛չ»,- նշել է Թրամփը՝ առաջացնելով լսարանի ծիծաղը: «Այդ ինչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ իր վարչակազմը կոչ է անում Կոնգրեսին վերջ դնել «շղթայական միգրացիային», ինչպես նաև դադարեցնել վիզային վիճակախաղը՝ այն փոխարինելով արժանիքների վրա հիմնված ներգաղթով:

Թրամփը հիշեցրել է Նյու Յորքում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների մասին, որոնց կազմակերպիչները եւս ԱՄՆ են ներգաղթել գործող մեխանիզմով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

Պատճառն Ամերիկայի առևտրային բորսաների տատանումներն են:

Սովորույթներ, որոնք ձեզ ետ են պահում լավ հաղորդակցվող լինելուց

Հաղորդակցման տզրուկների մասին՝ ըստ խոսքի վարպետության փորձագետ Ջուլիան Թրեժըրի գրքի:

«Առյուծ արքան» դարձել է ամենահասութաբեր անիմացիոն ֆիլմը պատմության մեջ

Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանել էր «Սառցե սիրտը» մուլտֆիլմը՝ 1,29 մլրդ դոլար: