Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփը Չինաստանին առաջարկել է հանել ամերիկյան գյուղմթերքի մաքսատուրքերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

18:09 , 02 Մարտ 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին առաջարկել է հանել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն: «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ նման առաջարկ է արել, քանի որ շարժվում են դեպի առևտրի վերաբերյալ ավելի լավ քննարկումներ:

Թրամփը բանակցությունների առաջընթացի արդյունքում ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել էր։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը դժգոհել էր Չինաստանի առևտրի պրակտիկայից և չինական ապրանքների համար սահմանել էր 250 մլրդ դոլար մաքսատուրք: Չինաստանն արձագանքելով դրան՝ ամերիկյան արտադրանքների տուրքերը դարձրել էր 110 մլրդ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes-ի վարկածով

Ուեսթը կարողացել է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մղել Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել է Yeezy մարզակոշիկները:

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է:

LME. Գունավոր մետաղների գներ. 04-09-19

Գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար գները սահմանվել են: