Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփը չեղարկել է Օբամայի կողմից սահմանված՝ ԱՄՆ շելֆում հորատման արգելքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:35 , 29 Ապրիլ 2017

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որը չեղարկում է Բարաք Օբամայի սահմանած արգելքը ԱՄՆ ափերի մոտ մի շարք նավթի և գազի արդյունահանումը շելֆային հանքավայրերից, հայտնում է BBC-ն:

Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում, Մեքսիկական ծոցում և Արկտիկայում գտնվող տարածքներում շելֆային հորատման արգելքի չեղարկումը բացում է նավթարդյունահանման ավելացման ճանապարհը այն պահին, երբ ամերիկյան տնտեսության կողմից էներգառեսուրսների օգտագործումը մոտենում է վերջին մի քանի տարում ամենացածր մակարդակին:
Բարաք Օբամայի սահմանած արգելքը հորատման վերաբերյալ պայմանավորված էր շրջակա միջավայրի պաշտպանությամբ: Օբաման հույս ուներ կանխել նմանատիպ դեպքերը, ինչպիսիք էր 2010թ. Մեքսիկական ծոցում նավթի խոշորամասշտաբ արտահոսքը:

Թրամփը արգելքի չեղարկումը բացատրում է աշխատատեղերի ստեղծմամբ:

«Այսօր մենք ազատագրում ենք ամերիկյան էներգետիկան, որպեսզի ապագայում ստեղծենք հազարավոր շահութաբեր աշխատատեղեր ամերիկյան էներգետիկ ոլորտում»,- իր հրամանագիրը մեկնաբանել է Թրամփը:

Սակայն, ըստ փորձագետների, Թրամփն իր հրամանագիրը ստորագրել է ոչ այնքան հարմար ժամանակ՝ նավթարդյունահանումը ԱՄՆ տարածքում գտնվող հանքավայրերում՝ թե՛ մայրցամաքային հատվածում, թե՛ թերթաքարային, աճում է, իսկ ածխաջրածինների գները բավական ցածր են:
Օրինակ՝ Մեքսիկական ծոցում նավթային ընկերությունների ներդրումները 2012-2017թթ. նվազել էին 75%-ով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: