Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփը հետաձգեց նոր մաքսերի սահմանումը չինական ապրանքների հանդեպ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

11:16 , 25 Փետրվար 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհետաձգի 200 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների մաքսերի՝ մարտի 1-ին պլանավորված բարձրացումը՝ նշելով էական առաջընթացը Պեկինի հետ բանակցություններում:

«Որպես այդ արդյունավետ բանակցությունների արդյունք ես կհետաձգեմ մաքսերի բարձրացումը, որն այժմ պլանավորված է մարտի 1-ին»,- b4b.am-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ին գրել է նա իր Twitter-ում: Թրամփի խոսքով՝ առաջընթաց Է ձեռք բերվել այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են «մտավոր սափականության պաշտպանությունը, տեխնոլոգիաների փոխանցումը, գյուղատնտեսությունը, ծառայությունները, արժույթը» եւ այլ բնագավառներ:

Միացյալ Նահանգների ղեկավարը նաեւ հայտնել է, որ պլանավորում Է Ֆլորիդայի՝ իր առանձնատանն ընդունել Չինաստանի նախագահ Սի Ծինպինին եւ նրա հետ մշակել առեւտրի վերաբերյալ համաձայնությունները: «Շա՜տ լավ ուիքենդ ԱՄՆ-ի եւ Չինաստանի համար»,- գրել է նա Twitter-ում: Չինաստանի առեւտրի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ Պեկինը եւ Վաշինգտոնն զգալի առաջընթացի են հասել Վաշինգտոնում կայացած առեւտրական բանակցություններում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: