Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփը հայտարարել է Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերանայման մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:00 , 19 Մայիս 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի ( North American Free Trade Agreement, NAFTA) վերանայման պլանների մասին, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով համապատասխան նամակը:

Պաշտոնապես ԱՄՆ իշխանությունները կարող են սկսել վերանայել եռակողմ գործարքները Մեքսիկայի և Կանադայի հետ Կոնգրեսին տեղեկացնելու պահից սկսած 90 օր անց:

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի նամակում, որն ուղղված է Կոնգրեսի ղեկավարներին, ասվում է, որ վարչակազմը ցանկանում է, որպեսզի NAFTA-ն «արդիականացվի»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է համարում ԱՄՆ-ի դուրս գալը NAFTA-ից:

Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրն ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև կնքված համաձայնագիր է, որը ուժի մեջ է մտել 1994 թվականից:

Համաձայնագրով նախատեսված է մաքսատուրքերի աստիճանական վերացում ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական ապրանքների համար: Համաձայնագիրը երաշխավորում է ինտելեկտուալ կարողության իրավունքի պաշտպանություն, ներդրումների ընդհանուր պահանջների մշակում, առևտրային ծառայությունների ազատականացում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը