Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թռիչքները թանկացել են

Վերադարձ լուրերի բաժին

09:03 , 08 Հունիս 2017

Հայաստանում էական աճ է արձանագրվել օդային փոխադրումների սակագներում. մայիսին ապրիլի նկատմամբ դրանք աճել են 10.7  տոկոսով: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

«2017 թվականի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ: Այդ թվում` սննդամթերքը և ալկոհոլային խմիչքը միասին ունեցել են 5.9 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնանկում 2.4 տոկոս: Ծառայությունների սակագները ևս ունեցել են նվազման միտում 1.7 տոկոսով: Եթե դիտարկելու լինենք վերջին տաս տարիներին սպառողական գների դինամիկան, ապա ամենաբարձր գնաճը հունվար-մայիսի կտրվածքով արձանագրվել է 2008 թվականին` 7.4 տոկոս: Նախորդ տարի արձանագրվել է գնանկում 0.6 տոկոս, իսկ 2017-ին 2.1 տոկոս գնաճ»,- ասել է Մարտիրոսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: