Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիան մտադիր է ռուսական գազի դիմաց վճարումները կատարել լիրայով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:00 , 12 Դեկտեմբեր 2016

Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից գնած գազի դիմաց վճարել ազգային արժույթով, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքին:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նոր էներգետիկ քաղաքականությունը ենթադրում է անցում ազգային արժույթով վճարումներ կատարելուն էներգառեսուրսների ոլորտում առևտրային խոշոր գործընկերների հետ գործարքների ժամանակ:

«Բոլոր համապատասխան կառույցներն աշխատանք են կատարում այդ ուղղությամբ»,- նշել է թուրք նախարարը և հայտնել, որ Անկարան աշխատանք է կատարում, որ ռուսական գազի դիմաց վճարումներն արվեն լիրայով:

«Թուրքիան տարածաշրջանում էներգառեսուրսների ամենախոշոր սպառողն է»,- ասել է նա:

Ստամբուլի բորսան ևս որոշել է իր կանխիկ դրամական միջոցները վերածել թուրքական լիրայի և միջոցները պահել ազգային արժույթով:

Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը էր կոչ արել քաղաքացիներին դոլարները «հանել բարձի տակից» և վերածել լիրայի: Ըստ նրա՝ դա կամրապնդի ազգային արժույթը, որը վերջին շրջանում սրընթաց անկում է ապրում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները