Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիան կարող է կորցնել տարեկան 440 միլիոն դոլար, եթե փակի նեղուցները

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

15:43 , 03 Դեկտեմբեր 2015

Թուրքիան կարող է տարեկան մինչև 440 դոլար կորցնել, եթե արգելի ռուսաստանյան նավթի փոխադրումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Տրանսնեֆտ» ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարևը։

Ըստ Տոկարևի՝ նեղուցները փակելու դեպքում 110-115 միլիոն տոննա նավթը և նավթամթերքը կգնան այլ ուղիներով՝ շրջանցելով Բոսֆորը և Դարդանելը։
«Թուրքերը գիտեն հաշվել. 1 տոննա նավթի տեղափոխումը արժե միջինը 3 դոլար, առավելագույնը՝ 4 դոլար։ 110 միլիոն տոննան բազմապատկենք 4 դոլարով՝ կստացվի հենց այն գումարը, որը կկորցնի Թուրքիան», — ասել է նա։

«Տրանսնեֆտ»-ը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի բավարար խողովակաշարային ռեսուրսներ, որպեսզի նեղուցների փակման դեպքում կարողանա նավթը տեղ հասցնել և կատարել իր պարտականությունները։

Նշենք, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Թուրքիան սևծովյան նեղուցներով տեղաշարժը կարգավորելու իրավունք ունի միայն ռազմանավերի դեպքում։ Առևտրային նավերը ազատ մուտքի իրավունք ունեն ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմի դեպքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.