Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիան կասեցրել է Ռուսաստանից հացահատիկի և եգիպտացորենի ներկրումը

Վերադարձ լուրերի բաժին

11:43 , 20 Մարտ 2017

Թուրքիան արգելել է Ռուսաստանին առանց մաքսատուրքի մատակարարել հացահատիկ, եգիպտացորեն ու արևածաղկի քուսպ (շրոտ), հայտնում է korrespondent.net-ը:

Այդ ապրանքատեսակների մատակարարումները գրեթե կասեցվել են: Այդ մասին հայտնել է ՌԴ Ագրարային շուկայի կոնյուկտուրայի ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռիլկոն:

Վերջինիս խոսքով՝ Թուրքիան մարտի 15-ից կասեցրել է մի շարք երկրներից հացահատիկի, եգիպտացորենի ու արևածաղկի քուսպի առանց մաքսատուրքի մատակարարումների լիցենզիայի տրամադրումը, որը նախ և առաջ վերաբերում է հացահատիկի խոշորագույն մատակակար Ռուսաստանին:

«Այս պայմաններում Ռուսաստանը ստիպված կլինի հացահատիկ մատակարարել 130% մաքսատուրքով»,- ասել է նա՝ նշելով, թե նման արգելող մաքսատուրքի պայմաններում մատակարարման մասին խոսք անգամ լինել չի կարող:

«ՍովԷկոն» կենտրոնի տնօրեն Անդրեյ Սիզովի խոսքով՝ նման գործողությունները կարող են բացասաբար ազդել ՌԴ-ի՝ հացահատիկի արտահանման վրա:

2016թ. հուլիսից 2017թ. փետրվար ամիսներին Թուրքիան ներկրել է շուրջ 2 մլն տոննա ռուսական հացահատիկ՝ դառնալով երկրորդ խոշոր գնորդը Եգիպտոսից հետո:
Անցած գյուղատնտեսական տարում Թուրքիա էր մատակարարվել 3.1 մլն տոննա ռուսական հացահատիկ:

Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի որոշումը կարող է կապված լինել նրա հետ, որ Ռուսաստանը նախկինի պես պահպանում է թուրքական պամիդորի և մյուս բանջարեղենների նկատմամբ սահմանված արգելքը:

«Մոտենում է բերքի սեզոնը, և դա զուտ ցուցադրական ակցիա է՝ պոմիդորի դիմաց»,- հայտարարել է Ռուսական հացահատիկային միության փոխնախագահ Ալեքսանդր Կորբուտը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։

NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը