Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:06 , 13 Օգոստոս 2018

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի:

Նշվում է, որ այս տարվա ընթացքում թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 18 տոկոսով:

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ երկրի կառավարությունը լիրայի արժեզրկման դեմ գործողությունների պլան է մշակել և այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: «Երկուշաբթի առավոտից մեր ինստիտուտները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը և հանդես կգան հայտարարությամբ»,- ասել է Ալբայրաքը:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի նոր տնտեսական մոտեցման կարևորագույն հիմքը կլինի բյուջետային կայունությունը, և հարկային օրենսդրությունը կհամապատասխանեցվի նոր իրավիճակին:

Նա նշել է, որ ծրագիրը պատրաստվել է բանկերի և ռեալ տնտեսության համար՝ ներառյալ փոքր և միջին բիզնեսը, որոնք ավելի շատ են տուժում արտարժույթի տատանումներից: Չնայած ֆինանսների նախարարի այս հայտարարություններին՝ լիրայի արժեզրկումը շարունակվում է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն էլ հայտարարել է, որ Թուրքիան տնտեսական պատերազմի թիրախում է: Նա Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել վաճառել իրենց մոտ պահած դոլարներն ու եվրոները ազգային լիրայի ուժեղացմանը նպաստելու համար՝ հերքելով խոսակցությունները, թե լիրայի արժեզրկման հետևանքով Թուրքիան կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ:

Դոլարներն ու եվրոները վաճառելու մասին Էրդողանի կոչից հետո դոլարի դեմ Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել՝ վառելով ԱՄՆ դոլարները: Նրան միացել են նաև ակցիայի մյուս մասնակիցները:

Վաշինգտոնը պատժամիջոցների է դիմել Անկարայի հանդեպ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար: Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող մետաղի ու ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին: Ամերիկացի հոգևորականին Թուրքիայում ազատազրկելու պատճառով ԱՄՆ-ի վերջին օրերի Անկարայի հանդեպ կոշտ քաղաքականության պատճառով թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է, ապրանքների գները սկսել են բարձրանալ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.