Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիայում կասեցվել է Bank Asya-ի գործունեությունը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

14:05 , 18 Հուլիս 2016

Bank Asya-ի գործունեությունը Թուրքիայի տարածքում կասեցվել է այդ երկրի իշխանությունների կողմից։ Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի ապահովագրական հիմնադրամի հաղորդագրությանը, հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ այդ բանկը փոխկապակցված է թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Հիմնադրամը բանկի գործունեության կասեցման ֆորմալ պատճառ է նշում.  բանկը աճուրդի էր հանվել, սակայն մրցույթը տեղի չի ունեցել, քանի որ բանկի գնման ոչ մի հայտ չի ներկայացվել:

Reuters-ը ն նշում է, որ, ընդհանուր առմամբ, Թուրքիայում ավելի քան 20 ընկերություն է փոխկապակացված Գյուլենի հետ, որին Թուրքիայի նախագահը մեղադրում է ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ:

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Գյուլենի հետ կապված կառույցները երկար ժամանակ ֆինանսավորել են ընդդիմադիր ԶԼՄ-ները, քանի դեռ դրանք չեն փակվել Թուրքիայի կառավարության կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային ՀՆԱ-ն անկում կունենա 4,7 տոկոսով

Նման կանխատեսում է կատարել Ֆիտչը:

Հայաստանի օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը

ԱՄՀ-ն վերլուծել է տարբեր երկրների արձագանքը COVID-19-ի տնտեսական հետևանքներին:

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):