Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է ավելի քան 15 հազար մարդ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:21 , 22 Նոյեմբեր 2016

Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում երկրի պետական ոլորտների տարբեր ճյուղերում նոր հեռացումներ են տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ որոշում է կայացվել 15 հազար 726 աշխատակցի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նոր որոշմամբ երկրի զինված ուժերից հեռացվել է 1988 մարդ, անվտանգության վարչությունից` 7586-ը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից և դրան կից կառույցներից հեռացվել է 2 հազար 696 մարդ, առողջապահության նախարարությունից` 752, ֆինանսների նախարարությունից` 526, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարությունից` 131, ազգային կրթության նախարարությունի` 119, կրոնական գործերի նախարարությունից` 94, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից` 73, անտառի և ջրային գործերի նախարարությունից` 52, ազգային պաշտպանության նախարարությունից` 23, երիտասարդության և սպորտի նախարարությունից` 13, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից` 11: Հեռացումներ են կատարվել այլ պետական կառույցներից ևս:

Բացի այդ, որոշում է կայացվել 550 միություն, 9 լրատվամիջոց և 19 մասնավոր առողջապահական հիմնարկ փակելու վերաբերյալ:

Թուրքիայում արտակարգ դրություն էր հաստատվել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Կառավարության նոր որոշմամբ` հոկտեմբերի 19-ից երկրում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք:

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։