Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբում գտնվող զինվորականները հանձնվել են

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

19:09 , 16 Հուլիս 2016

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում կենտրոնացած, հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների դեմ գործողությունն ավարտվել է: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ գլխավոր շտաբում գտնվող բոլոր զինվորները հանձնվել են:

Հեղաշրջման մասնակիցներին շտաբի շենքից դուրս են բերել ձեռնաշղթաներով և նստեցրել ավտոբուսներ։ Ձերբակալվածներից 13-ը Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպաներ են։

Թուրքիայում զինված հեղաշրջման փորձին մասնակցած ձերբակալված զինվորները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ սկզբում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն ընկալել են որպես վարժանքներ։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով  Hurriyet-ին։

«Մենք ամեն ինչ հասկացանք միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին ելնել տանկերի վրա», — ասել է զինվորներից մեկը, ում 67 այլ զինվորների և 10 սպաների հետ ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում։

Մեղադրյալների խոսքով, իրենց գործողությունները ղեկավարող գնդապետը նահանջելու հրաման է տվել, երբ մոտեցել են ոստիկանական խմբերը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.