Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Գազպրոմը շարունակում է կորցնել թուրքական գազի շուկան, որը մինչև վերջերս շարունակում էր մնալ Գերմանիայից հետո Գազպրոմի երկրորդ խոշոր գնորդը: Այս տարի արդեն Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից. հունիսին Թուրքիան գնել է ընդամենը 2 մլն խորանարդ մետր գազ, ինչը հունվարի ցուցանիշի համեմատ կրճատվել է 1,127 անգամ, իսկ 2019թ.-ի հունիսի ցուցանիշի համեմատ՝ 589 անգամ: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Finanz.ru-ից:

Փաստացի ռուսական գազի արտահանումը Թուրքիա դադարեցվել է. ռուսական գազի արտահանման ընդամենը 0.01%-ը կամ 11 մլրդ խորանարդ մետր գազն է կազմել Թուրքիայի չափաբաժինը:

Հունվարից սկսած ռուսական գազի մատակարարումը Թուրքիա ազատ անկման մեջ էր. հունվարին մատակարարվել է 2,254 մլրդ խորանարդ մետր գազ, փետրվարին՝ 1,119 մլն, մարտին՝ 0.394 մլրդ, ապրիլին՝ 0.473 մլրդ և հունիսին՝ 0.02 մլրդ խորանարդ մետր գազ:

Ռուսական գազը Թուրքիան փոխարինում է ադրբեջանականով, որը մարտից ի վեր հանդիսանում է Թուրքիայի գազի գլխավոր մատակարարը: Ավելին, Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշողլուն հայտարարել է, որ չնայած Ադրբեջանն արդեն իսկ հանդիսանում է Թուրքիայի գազի ամենամեծ մատակարարը, նախատեսվում է ավելացնել ադրբեջանական գազի գնման ծավալները:

Պահանջարկի բացակայության պատճառով Ռուսաստանը ստիպված է եղել դադարեցնել գազամուղների աշխատանքը: Մայիսին ՌԴ-ն դադարեցրել է տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազի տեղափոխման հզորություն ունեցող «Կապույտ հոսք». գազատարի աշխատանքը, որն ըստ որոշ աղբյուրների՝ հուլիսի վերջին դեռևս չի շահագործվել:

Հուլիսի 27-ին թուրքական Botas-ը հայտարարել էր 2 ամսվա մեջ արդեն 2-րդ անգամ «Թուրքական հոսք» գազամուղի աշխատանքների դադարեցման մասին: Ընկերությունը նշել է, որ իրականացվում է գազամուղի վերանորոգում և այն կգործի օգոստոսի 10-ից:

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: