Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքիայից ապրանք ներմուծողները կրկին անկարգություն են հրահրել մաքսատանը

Վերադարձ լուրերի բաժին

19:27 , 22 Հուլիս 2019

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հերթական հսկողական աշխատանք են իրականացրել Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսում: Ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ներկայում Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորների կողմից ՀՀ ներմուծված ապրանքները գտնվում են մաքսային պահեստում, որտեղ դրանց նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն:

Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին, հատկապես` Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորներին, պահպանել ԵՏՄ մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև խստագույնը պահպանել էթիկայի կանոնները և դրսևորել քաղաքակիրթ վարքագիծ, քանի որ վերջիններս առաջին անգամը չէ, որ հայտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում իրենց դրսևորած ագրեսիվ պահվածքով: Մաքսային հսկողության արդյունքների վերաբերյալ ՊԵԿը կտրամադրի լրացուցիչ տեղեկթյուն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Իրան-Հայաստան առևտուրն աճում է

Աճն արձանագրվել է ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո:

«Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն ավելի կայուն են, քան հարևաններինը»,- Համաշխարհային բանկ

Առաջիկա տարիներին, ըստ Համաշխարհային բանկի, մեր երկրի տնտեսական աճը կլինի տարեկան 5.1%-5.2%-ի միջակայքում:

Հայկական արտադրանքը մրցունակ է դառնում շատ երկրներում

ԵԱՏՄ-ն ավելացնում է ազատ առևտրի համաձայնագրերը: