Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքական լիրայի արձագանքը հեղաշրջման փորձին (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

19:50 , 16 Հուլիս 2016

Ինչպես և կարելի էր սպասել, թուրքական արժույթը՝ լիրան, անմիջապես արձագանքեց Թուրքիայում սկիզբ առած հեղաշրջման փորձին։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հայտարարությունից հետո, որ զինված ուժերը փորձել են հեղաշրջում իրականացնել, լիրան անմիջապես արժեզրկվեց։

Այսպես, UTC ժամանակով 19։20-ին (Երևանի ժամանակով՝ 23։20)  1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2.89 լիրա էր։ Իսկ արդեն UTC ժամանակով 20։20-ին (Երևանի ժամանակով՝ 00։30) դոլարն արդեն արժեր 3.026 լիրա։ Այսինքն մոտ 1 ժամվա ընթացքում թուրքական լիրան արժեզրկվել է 4.5%-ով։

TURKISH-LIRA

Դրանից հետո լիրան կայունացել է 1 դոլարը՝ 3.020 լիրա մակարդակի վրա։

Ավելին, UTC ժամանակով 00:30-ի սահմաններում լիրան անգամ փոքր-ինչ ամրապնդվել է (դոլարը նվազել է մինչև 2.948), սակայն դա շատ կարճ է տևել` ընդամենը 20 րոպե։ Արդեն UTC ժամանակով 00:50-ին 1 դոլարը կրկին դարձավ  3.020 լիրա։ Այդ փոխարժեքը պահպանվում է մինչ այս պահը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: