Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո Կառավարությունը կաջակցի ձեռնարկատերերին. Տիգրան Խաչատրյան

Վերադարձ լուրերի բաժին

Թուրքական ապրանքներ ներկրող և վաճառող տնտեսվարողները հունվարի 1-ից հետո կարող են որոշակի խնդիրներ ունենալ, քանի որ ներդրումներ են կատարել շրջանառու միջոցների մեջ: Այդ մասին հանձնաժողովում բյուջեի քննարկմանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի որոշմանը:

Նա նշեց, որ տնտեսվարողները պետք է վերադասավորվեն և վերաիմաստավորեն իրենց կողմից իրականացվող ձեռնարկատիրությունը, նոր ուղղություն գտնեն՝ հաշվի առնելով, թե թուրքական որ ապրանքներն առավել պահանջարկ ունեն հայկական շուկայում:

Տ.Խաչատրյանը հուսով է, որ ներմուծումն ամբողջությամբ չի փոխարինվի մեկ այլ ներմուծմամբ, դրա մի մասը կփոխարինվի տեղական արտադրությամբ: «Առաջին խումբ բիզնեսներին, որոնք Թուրքիայից ներկրում էին վերջնական սպառման ապրանքներ, և դրա վրա էր կառուցված նրանց ձեռնարկատիրությունը, նախատեսում ենք աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվական: Ովքեր կունենան ֆինանսական խնդիրներ, պատրաստ ենք քննարկելու դրանք»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ աջակցությունը լինելու է թիրախավորված:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկերից կարող են օգտվել մինչև 70 տարեկան հաճախորդներն՝ ամսական եկամուտը հավաստող փաստաթղթի հիման վրա:

«Բիզնես-գիտություն» կապի ամրապնդմանն ուղղված մրցույթ

Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակներում։