Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թույլ կտա՞ք «չեյնջ» բացել

Վերադարձ լուրերի բաժին

09:51 , 08 Հունիս 2016

Մի ժամանակ Հայաստանում ամենաթրենդային և շահավետ բիզնեսներից մեկը՝ տարադրամի փոխանակման կետ աշխատեցնելը, այսօր բավականին բարդ գործ է դարձել։

Ինչպես տեղեկացրել ենք, 2016 թվականի մարտի դրությամբ, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանում գործող տարադրամի փոխանակման կետերի թիվը 221 է։ Տարվա սկզբին դրանց թիվը 227 էր, իսկ 2-3 տարի առաջ՝ ավելի շատ։

Ի՞նչ է տեղի ունենում։ Գործող փոխանակման կետերից որոշները տարբեր պատճառներով փակվել են կամ զրկվել լիցենզիայից, իսկ նոր կետերի լիցենցիա գրեթե չի տրվել։

Մենք այս գծապատկերը կազմել ենք ըստ ՀՀ ԿԲ ամսական տեղեկագրերի՝ հաշվելով, թե 2007 թվականից սկսած տարեկան կտրվածքով քանի փոխանակման կետ է լիցենզավորվել Կենտրոնական բանկի կողմից։

Ինչպես տեսնում եք, 2007-2014թթ. թվականների ընթացքում տարեկան լիցենզավորվել է միջինը 15 տարադրամի փոխանակման կետ, եղել են տարիներ, որ դրանց թիվը հասել է 20-ի։

2015 թվականին ԿԲ-ն լիցենզավորել է ընդամենը 3 տարադրամի փոխանակման կետ։ Իսկ 2016 թվականի առաջին եռամսյակում դեռևս ոչ մի նոր լիցենզավորում չկա։

Այս ակնհայտ փոփոխությունը նկատվում է 2014 թվականի դեկտեմբերի՝ փոխարժեքային շոկից հետո։ Ու թեպետ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել, տրամաբանությունը հուշում է, որ Կենտրոնական բանկը որոշել է սահմանափակել տարադրամի փոխանակման կետերի քանակը։ Ոչ միայն այն պատճառով, որ շուկան արդեն հագեցած է, այլ՝ դաշտը ավելի վերահսկելի դարձնելու համար։

Գաղտնիք չէ, որ փոխարժեքային ցնցումների ժամանակ սպեկուլյացիոն գործարքներին առավել հակված են հենց փոխանակման կետերը, և խուճապը առաջանում է հիմնականում այդտեղից։ Իսկ որքան շատ է այդ կետերի քանակը, այնքան բարդանում է դրանք վերահսկելու գործը։

Այնպես որ, եթե նպատակ ունեք տարադրամի փոխանակման կետ բացել, թերևս ճիշտ կանեք սկզբում սուպերմարկետ բացել, հետո հիմնավորել, որ սուպերմարկետում տարադրամի փոխանակման կետը անհրաժեշտ է։ Կհաջողվի համոզել, թե ոչ՝ դա արդեն դժվար է ասել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։