Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թումո-տուփ՝ նոր նախագիծ մարզերի երեխաների ստեղծարար ունակությունները զարգացնելու համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:17 , 03 Հուլիս 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նոր մարզային նախագիծ ունի` Թումո-տուփ: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է: Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում եւ տեղի պատանիների համար ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք։

«Թումո-տուփերը լինելու են Թումոյի արբանյակային մինի-կենտրոններ, որոնք տրանսպորտի միջոցով կապվելու են Թումո մեծ կենտրոնների հետ»,-ասել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը` ավելացնելով, որ այդպիսով Թումոյի կրթությունը բոլոր մարզերում հասանելի դարձնելու իրենց առաքելությանն ուղղված եւս մեկ` հնարավորինս հաջողակ քայլ է արվում: Իսկ հաջողության գրավականը նա համարում է մասնավոր ընկերությունների, պետական մարմինների եւ անհատ բարերաների միավորումը կրթության զարգացման գաղափարի շուրջ:

Մարի Լու Փափազյանի խոսքերով, նման ձեւաչափով նախատեսում են ծրագիրը ընդլայնել Արցախում եւ Շիրակում նոր տուփերի, եւ Ստեփանակերտի ու Գյումրիի կենտրոնների համագործակցությամբ: Իսկ մոտ ապագայում` Մասիսում եւ Կողբում բացվող Թումո կենտրոնները նույնպես կվերածվեն կրթական հանգույցների:

Առաջին Թումո-տուփը մեկնարկում է Բերդ քաղաքում: Բերդի եւ մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի: Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովելու տարեկան շուրջ 250 պատանիների: Տավուշի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել տրանսպորտով ապահովել առաջին Թումո-տուփի ուսանողներին` գործնական դասընթացների շրջանում Բերդից Դիլիջան եւ Դիլիջանից Բերդ տեղափոխման համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: