Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թող լուծում տան Ղազախստանի քաղաքացիների ավտոմեքենաների գրանցմանը

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ պատմական էքսկուրս է կատարել դեպի 1993 թ., երբ ներդրվում էր հայկական դրամը: Նա անդրադարձել է նաև Ղազախստանում Հայաստանից ներմուծված մեքենաների գրանցման հետ կապված աղմուկին:

Խուրշուդյանը գրել է.
«Մի ղազախական հոլովակ է պտտվում, որտեղ Ղազախստանի պաշտոնյաները սպառնում են իրենց քաղաքացիներին հայաստանյան համարներով ավտոմեքեմաներ ներկրելու կապակցությամբ։
Այսպիսի պատմություն հիշեցնեմ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ին ներդրվեց հայկական փողը՝ դրամը։ Մենք փողի ռեֆորմ իրականացնող նախավերջին պետությունն էինք, թեպետ այն ներդրելու նախաձեռնությունն ավելի շուտ էր սկսվել։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ղազախստանը մեզնից շուտ էին փոխել սովետական ռուբլին։ Մենք ոչ միայն ուշ ներդրեցինք, նաև հանպատրաստի վիճակում լինելով, լուման չէինք հասցրել ներդնել. մանրադրամի փոխարենը շարունակում էինք օգտագործել սովետական ռուբլին։ Բոլորի մոտ այն աղբամանը նետելու թուղթ էր, իսկ մեզ մոտ՝ թղթադրամ։ Եվ այդ աղբը անօրինական ձևով բեռնատարներով մտնում էր Հայաստան։ Հետևանքը եղավ հիպերինֆլյացիան։ Ասել եմ ու ասում եմ Հայաստանի տնտեսությանը ամենամեծ վնաս տված երևույթներից մեկը դրամական ռեֆորմի ուշացումն էր։ Պատճառը պայմանավորված էր Ռուսաստանի կողմից նախաձեռնած Միասնական ռուբլու գոտու ստեղծմամբ, որն այդպես էլ չիրականացավ, ու հենց Ռուսաստանը առաջինը լքեց իր իսկ նախաձեռնությունը։ Հիշեցնեմ, որ և՛ ԱՊՀ-ի, և՛ Սովետմիության կապերը պահպանելու հիմնական նախաձեռնողը Ռուսաստանն ու Ղազախստանն են եղել։ Նմանապես ԵԱՏՄ-ինը։ Հայաստանը ժամանակին, իր ամենածանր քաղաքական, սոցիալական ու տնտեսական տարիներին, շատ մեծ տնտեսական հարված է ստացել դրամի ուշ և թերի ներդրման պատճառով։ ԽՍՀՄ երկրներից, այդ թվում Ղազախստանից և Ռուսաստանից հին թղթադրամներ են մտել Հայաստան և առաջացրել դրամի կտրուկ արժեզրկում ու ինֆլյացիա։
Անցումային ժամանակահատվածի խնդիրներ են։ Անցել գնացել են, վաղուց դրամը կայուն է։
Նմանապես, Հայաստանը երբ մտնում էր ԵԱՏՄ, բանակցվել են անցումային փուլի յուրահատկությունները։ Ու ահա այս անցումային իրավիճակից օգտվել են ԵԱՏՄ երկրների քաղաքացիներ, գտել են որոշ բացեր։ Արդյո՞ք Ղազախստանի կամ ԵԱՏՄ տարածքի տնտեսությանն էական վնաս է հասցվել ավտոմեքենաների ներմուծման ժամանակավոր ռեժիմի սողանցքը։ Իհարկե ո՛չ։ Դա չնչին տնտեսական երևույթ է, որի մտահոգությունն առաջացել է մանր բյուրոկրատական խնդիրներից։ Սա անհամամետալի է այն վնասի հետ, ինչը ժամանակին հասցվել է Հայաստանին։
Սրան պետք է նայել որպես անցումային հատվածի տնտեսական գործընթացներ, հանգիստ բանակցել նույն ղազախների հետ, ու թող լուծում տան Ղազախստանի քաղաքացիների ավտոմեքենաների գրանցմանը»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կրակայրիչներ արտադրող ընկերությանն արտոնություն ստացավ

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։

Հայաստանը կօգտվի որոշ արտոնություններից ևս մեկ տարի

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով:

Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը

Վավերացումից հետո ցանկում նշված արտադրատեսակների ներմուծումն ավելի կհեշտանա: