Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թողարկվել է աշխարհում առաջին՝ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ սմարթֆոնը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:54 , 06 Հունվար 2017

Asus ընկերությունը Լաս Վեգասի CES 2017 միջազգային էլեկտրոնիկայի ցուցադրությանը ներկայացրել է առաջին սմարթֆոնը, որն ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ ZenFone AR, հայտնում է Cnet-ը:

Նորույթը ստեղծվել է Snapdragon 821 պրոցեսորի բազայի հիման վրա, որն ի վիճակի է ցուցադրել հավելյալ իրականության Google Tango տեխնոլոգիան և վիրտուալ իրականության Daydream հարթակը: Այդ նպատակով մասնագետները սմարթֆոնը հագեցրել են հավելյալ տվիչներով ու տեսախցիկներով, որոնք ապահովում են այդ տեխնոլոգիաների լիարժեք իրականացումը:

Ինչ վերաբերում է սարքի բնութագրիչներին, այն ստացել է 5.7 դյույմանոց AMOLED-դիսփլեյ՝ 2560х1440 կետայնությամբ, որտեղ ներդրված է 32-256 ԳԲ հիշողություն, ինչպես նաև սլոթ, որը նախատեսված է հիշողության քարտի և MicroSD-ի համար:

Սմարթֆոնի մարտկոցն ունի 3300 միկրոամպեր/ժամ տարողություն: Այն ի վիճակի է ապահովել սարքի երկարատև աշխատանքը, իսկ Quick Charge 3.0 գործառույթի շնորհիվ սմարթֆոնը արագ լիցքավորվում է:

ASUS ZenFone AR-ն ունի 23 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, հագեցած է պատկերի կայունացման EIS էլեկտրոնային համակարգով:

Շուկայում սարքը կհայտնվի Android 7.0 Nouga օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի արժեքը դեռ գաղտնի է պահվում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները