Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թողարկված և թողարկվելիք ամենաթանկ հայկական ֆիլմերը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

11:34 , 16 Մայիս 2016

Ըստ հանրապետության կինոարտադրող 3 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2012թ. թողարկվող 49 ֆիլմերից 2015թ. ավարտվել է 37-ի արտադրությունը: Այդ կազմակերպություններում շարունակվում է 12 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2016-2019թթ.:

Նախորդ տարվա արդյունքներով՝ ամենաթանկ հայկական ֆիլմը եղել է «Փրկության քարտեզը». դրա արտադրական ծախսերը կազմել են 60 մլն դրամ։

Թեպետ թողարկումը նախատեսված էր 2014-ին, «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ » Ստուդիո ընկերության խաղարկային- փաստավավերագրական լիամետրաժ այս ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլին։ Ռեժիսոր Արամ Շահբազյանի 100 րոպե տևողությամբ այս ֆիլմը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և նկարահանված է բացառապես իրական փաստերի վրա:

«Երկար վերադարձ» ֆիլմի պատմությունն ավելի բարդ է։ Արցախյան պատերազմի մասին պատմող այս ֆիլմի թողարկումը նախատեսված էր 2014-ին, և դրա վրա արդեն իսկ ծախսվել է 70 մլն դրամ։ Սակայն այդ գումարը բավարար չէ ֆիլմն ավարտին հասցնելու համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տրամադրած գումարից բացի՝ անհրաժեշտ  ևս մի քանի հարյուր հազար եվրո։

Ըստ տեղեկանքի՝ ֆիլմը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։

yerkar-veradardz01 yerkar-veradardz02

Թողարկվելիք ֆիլմերից ամենաթանկը «Օլիմպիկոս» մուլտֆիլմն է (ռեժիսոր Դավիթ Սահակյանց), որը պատմելու է Վարազդատ արքայի հանրահայտ հաղթանակի մասին Օլիմպիական խաղերում։

Ֆիլմի արտադրական ծախսերը կազմում են 255 մլն դրամ, որից 51 մլն-ը ծախսվել է 2015 թվականին։ Թողարկումը նախատեսված է 2019 թվականին։

Ավարտված և անավարտ ֆիլմերի ցանկը՝ ստորև (ըստ ԱՎԾ տեղեկանքի)։
filmeri-cank 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ:

Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին

Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն իր հերթական համարում առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին` «Հայաստան. ավանդույթների, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների երկիր» խորագրով:

«Ամենադժբախտ» ներդրողը

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է