Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թիրախային ևս մեկ խումբ՝ բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում

Վերադարձ լուրերի բաժին

18:37 , 03 Հուլիս 2021

Ավելի քան տասը տարի, Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ ջանքերով, հանրապետության տարբեր մարզերում տան խնդիր է լուծվում: Գործընկերներն աջակցում են այն ընտանիքներին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով, չեն կարողանում ավարտին հասցնել իրենց կիսակառույցների շինարարությունը, բնակվում են վագոն-տնակներում կամ առհասարակ՝ ծածկի խնդիր ունեն:

photo_2021-07-03_16-10-03

Ընթացիկ տարում, ծրագրի թիրախային խմբում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքները: 2021թ. բնակարանաշինության ծրագիրն արդեն մեկնարկել է. կողմերը ստորագրել են գործակցության պայմանագիրը և անցել ծրագրի հերթական փուլերին: Գործընկեր կազմակերպությունների ղեկավար թիմերը շրջայցով եղել են Վայոց ձորում: Առաջին հանդիպումը կազմակերպվել է Արցախից Եղեգնաձոր տեղափոխված՝ Ղամբարյանների ընտանիքի հետ:

photo_2021-07-03_16-10-03 (3)

Ղամբարյանների ընտանիքը քառորդ դար՝ քսանհինգ տարի, ապրել է Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Հայկն ու իր կինը՝ Հասմիկը, այնտեղ էլ հանդիպել և ամուսնացել են, տուն-տեղ են ստեղծել, երեխաներ ունեցել: Վերջին պատերազմի ժամանակ, շատ ընտանիքների նման, Ղամբարյանները ևս ստիպված են եղել թողնել տարիների ստեղծածն ու տեղափոխվել Վայոց ձոր:

photo_2021-07-03_16-10-03 (2)

Որոշ ժամանակ վարձակալությամբ բնակվելուց հետո, Հայկը կարողացել է տուն գնել, որը տանիքի և ջերմամատակարարման համակարգի կառուցման խնդիր ունի: Ղամբարյաններին աջակցելու պատրաստակամություն հայտնած գործընկերները ընտանիքին ներառել են բնակարանաշինության ծրագրում:

photo_2021-07-03_16-10-02 (4)

«Դժվար է տուն կորցնելը: Դժվար է տնից տուն տեղափոխվելը: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Կյանքը շարունակվում է, մենք էլ պիտի կարողանանք նոր ու ավելի ամուր հիմքեր ստեղծել: Տունը կարողացել ենք գնել, սակայն տանիքի ու ջեռուցման խնդիր ունենք», – ասել է Հայկը:

photo_2021-07-03_16-10-02 (3)

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:

photo_2021-07-03_16-10-04

«Երկրում ստեղծված իրավիճակն ու պատերազմի դաժան ձեռագիրը պատճառ դարձան, որպեսզի մեր ընկերությունը վերանայի իր ռազմավարությունը և ճկուն մոտեցում դրսևորի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի (ԿՍՊ) իրականացման հարցում: Բնակարանաշինության՝ այս տարվա ծրագրում ևս եղան որոշ փոփոխություններ: Մեր գործընկերների հետ ընդունեցինք կարևոր որոշում: Այն թիրախային խումբը, որին աջակցել ենք ավելի քան տասը տարի, դարձյալ չի անտեսվելու, սակայն կա նաև կյանքի բերումով կրկնակի հարված ստացած ընտանիքներին ամուր հենարան լինելու անհրաժեշտություն: Մենք լինելու ենք նաև Արցախից տեղահանված և անտուն մնացած ընտանիքների կողքին: Աջակցելու ենք սիրով, համբերությամբ և ձգտելու ենք տարածել դրական էներգիա: Մեզ բոլորիս դա շատ անհրաժեշտ է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

photo_2021-07-03_16-10-02

«Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» միջև այս տարվա պայմանագիրն արդեն ստորագրվել է: Նախատեսվում է, որ հատկացված բյուջեով կկարողանանք աջակցել 84 ընտանիքի. մինչև տարեվերջ ավարտին կհասցնենք 44 կիսակառույց տան շինարարություն և 40 տան վերանորոգման աշխատանքներ: Ընտանիքների մի մասի հետ աշխատանքներն արդեն սկսել ենք, մյուս մասը դեռ ընտրության փուլում է: Հույս ունենք, որ ծրագրի աջակցությամբ՝ ընտանիքները կհիմնավորվեն և ազգին ճակատագիր դարձած տեղահանումները այլևս չեն կրկնվի»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: