Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Թերևս, սա մեր սերնդի ամենամեծ ճգնաժամն է»,- Յուվալ Նոյ Հարարի

Վերադարձ լուրերի բաժին

18:10 , 21 Մարտ 2020

Իսրայելցի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» և «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակել է «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը: Հայերեն թարգմանությունը ներկայացրել է mediamax.am-ը: Այն մասնակի ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Այս փոթորիկը կանցնի, բայց որոշումները, որոնք մենք կայացնում ենք հիմա, կարող են փոխել մեր կյանքը գալիք տարիների համար: Մարդկությունը հիմա կանգնած է գլոբալ ճգնաժամի առջև: Թերևս, սա մեր սերնդի ամենամեծ ճգնաժամն է: Որոշումները, որոնք մարդիկ և կառավարությունները կընդունեն առաջիկա մի քանի շաբաթում, հավանաբար կձևավորեն աշխարհը գալիք տարիների համար: Նրանք կձևավորեն ոչ միայն մեր առողջապահական համակարգերը, այլև մեր տնտեսությունը, քաղաքականությունը և մշակույթը: Մենք պետք է գործենք արագ և վճռական: Մենք պետք է նաև հաշվի առնենք մեր գործողությունների երկարաժամկետ հետևանքները: Այլընտրանքների միջև ընտրություն կատարելիս մենք պետք է ոչ միայն հարցնենք մեզ, թե ինչպես հաղթահարել անմիջական սպառնալիքը, այլև ինչպիսի աշխարհում ենք ապրելու, երբ այս փոթորիկն անցնի: Այո՛, փոթորիկն անցնելու է, մարդկությունը փրկվելու է, մեզանից շատերը կենդանի են մնալու, բայց մենք ապրելու ենք այլ աշխարհում:

Վիրուսը հաղթահարելու համար մենք, նախ և առաջ, պետք է տեղեկատվություն փոխանակենք միմյանց միջև: Դա մարդկանց մեծ առավելությունն է վիրուսների նկատմամբ: Կորոնավիրուսը Չինաստանում և կորոնավիրուսը ԱՄՆ-ում չեն կարող խորհուրդներ փոխանակել մարդկանց վարակվելու մասին: Բայց Չինաստանը կարող է ԱՄՆ-ին տալ կարևոր դասեր կորոնավիրուսի մասին և ինչպես վարվել դրա հետ: Այն, ինչ իտալացի բժիշկը հայտնաբերում է Միլանում վաղ առավոտյան, կարող է երեկոյան կյանքեր փրկել Թեհրանում: Երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը տատանվում է մի քանի քաղաքականության միջև, այն կարող է խորհուրդներ ստանալ կորեացիներից, ովքեր մեկ ամիս առաջ արդեն կանգնել են նման երկընտրանքի առաջ: Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեզ անհրաժեշտ է գլոբալ համագործակցության և վստահության ոգի:

Գլոբալ համագործակցությունն անհրաժեշտ է նաև տնտեսական ճակատում: Հաշվի առնելով տնտեսության գլոբալ բնույթը և ապրանքների մատակարարման շղթաները, եթե յուրաքանչյուր կառավարություն իր գործն անի, լիովին անտեսելով մյուսներին, ապա արդյունքը կլինի քաոսը և խորացող ճգնաժամը: Մեզ պետք է գործողության գլոբալ ծրագիր, և դա մեզ պետք է շատ արագ: Մեկ այլ անհրաժեշտություն է գլոբալ համաձայնության գալ ճանապարհորդության մասով: Բոլոր միջազգային ճանապարհորդություններն ամիսներով դադարեցնելը հսկայական դժվարություններ կբերի և կխոչընդոտի պատերազմը կորոնավիրուսի դեմ: Երկրները պետք է համագործակցեն, որպեսզի գոնե հիմնական ճանապարհորդների մի մասը կարողանա հատել սահմանները՝ գիտնականները, բժիշկները, լրագրողները, քաղաքական գործիչները, գործարարները: Դա հնարավոր է անել ՝ ձեռք բերելով համաձայնություն, որ յուրաքանչյուր երկիր նախնական զննման կենթարկի իր երկրից ճանապարհորդողներին: Եթե գիտեք, որ միայն բուժզննում անցած մարդկանց է թույլատրվում նստել ինքնաթիռ, ապա ավելի պատրաստակամ կլինեք նրանց ընդունել:
Հոդվածն ամբողջությամբ՝ mediamax.am-ում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական դժվարության պատճառներից մեկը գերտերությունների հովանավորչական տնտեսական քաղաքականությունն է

Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով առաջացած համաշխարհային տնտեսական ճգնաժամին:

ԱԳՆ- ն հավաքագրում է արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները` օգնելու համար

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ:

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի»

Վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին: