Invalid username or password
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում Է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները՝ խոստանելով փոխհատուցել իրանական նավթի պակասը շուկայում: Նախարարի համապատասխան կարծիքը ապրիլի 26-ին հաղորդել Է IRNA գործակալությունը:
«Որքան հասկանում եմ՝ այդ երկրները չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները: Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի խոստումներն ինչպե՞ս կկարողանան փոխհատուցել իրանական նավթի վակուումը համաշխարհային շուկայում»,-ասել Է Զանգանեն: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, որոնք հարվածում են նավթի ոլորտին, «բլեֆ չեն, այլ թշնամանքի շատ խիստ դրսեւորում Իրանի նկատմամբ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին իր հերթին իրանական նավթը փոխարինելու Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի պատրաստակամությունը համարել Է «ագրեսիայի ակտ Իրանի ժողովրդի դեմ»: «Այս երկու երկրները չեն կարող չհասկանալ, որ Թրամփը իր թշնամական քաղաքականությունը վարելու Է եւս ընդամենը մեկ-երկու տարի: Իսկ մենք նրանց մշտական հարեւանն ենք տարածաշրջանում»,- Վայեզիի խոսքը մեջբերում Է Shana գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Դիտումներ 1194
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: