Invalid username or password
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը (Tbilisi International Airport – TAV) մարտի 1-ին փակվելու է՝ թռիչքուղու վերանորոգման համար։ Ինչպես գրում է «Georgia Today»-ը, այն կվերաբացվի 4 ամսից՝ հուլիսի սկզբին։
Տեղեկության համաձայն` ինքնաթիռները ցերեկային ժամերին չեն կարողանա թռիչք կամ վայրէջք կատարել։ Վերանորոգման աշխատանքների 4 ամիսների ընթացքում պլանավորված ցերեկային չվերթերը չեղյալ կհայտարարվեն, կամ կտեղափոխվեն գիշերային ժամերին։
Լուրն իմանալուն պես Հայաստանում շատերը սկսեցին մտածել, որ գուցե հնարավորություն ստեղծվի միջազգային թռիչքներն իրականացնել մեր օդանավակայանով: ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, սակայն, մեզ հետ զրույցում բացառեց, որ կլինի նման հնարավորություն.
«Դա մեզ վրա ոչ մի կերպ չի անդրադառնա: Նրանք ցերեկային ժամերին են փակելու թռիչքուղին, փոխարենը գիշերային ժամերին իրականացնեն թռիչքները: Մենք էլ ենք սովորաբար այդպես անում, երբ վերանորոգում ենք թռիչքուղին: Այնպես որ, անհրաժեշտություն չի առաջանա այլ օդանավակայան օգտագործելու, այսինքն` դա մեզ հետ կապ չի ունենա: Դե իսկ ցերեկն ասելով` նկատի չունենք ամբողջ ցերեկը. հնարավոր է` մի 6 ժամ չիրականացնեն թռիչքներ, բայց մնացած ժամանակը, անշուշտ, կօգտագործեն»,- ասաց նա:
Դիտումներ 690
«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]