Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը 4 ամսով կփակվի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

21:56 , 07 Փետրվար 2016

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը (Tbilisi International Airport – TAV) մարտի 1-ին փակվելու է՝ թռիչքուղու վերանորոգման համար։ Ինչպես գրում է Georgia Today-ը, այն կվերաբացվի 4 ամսից՝ հուլիսի սկզբին։

Ինքնաթիռները ցերեկային ժամերին չեն կարողանա թռիչք կամ վայրէջք կատարել։ Վերանորոգման աշխատանքների 4 ամիսների ընթացքում պլանավորված ցերեկային չվերթերը չեղյալ կհայտարարվեն, կամ կտեղափոխվեն գիշերային ժամերին։

TAV-ի ղեկավարությունը հաստատել է այս տեղեկատվությունը և հայտարարել, որ առաջիկայում կտեղեկացնի օդանավակայանի փակման և վերաբացման կոնկրետ ժամկետների մասին։

Օդանավակայանի աշխատանքի դադարեցումը այսքան երկար ժամանակով լուրջ խնդիր է այնտեղից հաճախ օգտվող ավիաընկերությունների համար։

Ըստ TAV-ի ղեկավարության, այդ ավիաընկերությունները իրենք պետք է որոշեն՝ հետաձգե՞լ չվերթները այդ չորս ամիսների ընթացքում, թե՞ տեղափոխել դրանք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները