Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թանկացել են միայն Դավթաշենի բնակարանները. անշարժ գույքի գները Երևանում

Վերադարձ լուրերի բաժին

12:01 , 08 Հոկտեմբեր 2017

2017 թվականի օգոստոսին՝ հուլիսի համեմատ, մայրաքաղաքում թանկացել են միայն Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանները։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 1քմ-ի միջին գինը Դավթաշենում օգոստոսին կազմել է 251 500 դրամ՝ 1 500 դրամով ավելի,  քան հուլիսին։

Երևանի 11 վարչական շրջաններից (Նորք Մարաշը չի ներկայացվում) 6-ում բնակարանների գները չեն փոխվել, իսկ 4-ում (Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան, Էրեբունի)` նվազել են։

real-estate

2017 թվականի օգոստոսի դրությամբ ամենաթանկը շարունակում են մնալ Կենտրոնի բնակարանները (1 քմ-ի միջին գինը՝ 452 800 դրամ), որին հաջորդում են Արաբկիրը (342 500 դրամ) և Քանաքեռ-Զեյթունը (266 500 դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: