Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թանկարժեք մետաղներից և քարերից ոսկերչական քարտեր՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում դասի հաճախորդների համար

Վերադարձ լուրերի բաժին

14:30 , 27 Հունվար 2017

Պրեմիում դասի հաճախորդների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է բացառիկ առաջարկ՝ Rosan Diamond ընկերության թանկարժեք ոսկերչական քարտեր: Rosan Diamond Art Collection քարտերի hավաքածուն՝ դա ոսկու, թանկարժեք քարերի ու մարգարիտի օգտագործմամբ լավագույն ոսկերիչ-վարպետների ձեռքի աշխատանք է:

Art Collection քարտերը, որոնք իրենցից ներկայացնում են բացառիկ ոսկերչական իրեր և պատրաստվում են մեկ օրինակով, կարելի է ձեռք բերել ինչպես Rosan Diamond ընկերության քարտերի առկա հավաքածուից, այնպես էլ քարտերը կարող են պատրաստվել յուրաքանչյուր հաճախորդի անհատական պատվերով:

Քարտը աշխատում է Visa Infinite վճարային հարթակի վրա և ներառում է ծառայությունների փաթեթ, որն առաջարկվում է տվյալ վճարահաշվարկային համակարգը և ՎՏԲ-Հայաստան Բանկը: Rosan Diamond Art Collection քարտը թույլ է տալիս վճարել ծառայությունների և գումների դիմաց ցանկացած POS-տերմինալի միջոցով: Քարտն ունի չիպ, իսկ մագնիսական շերտը, անհատականացման տեսողական տարրերը և CVV կոդը բացակայում են, դարձնելով քարտը ավելի անվտանգ։ Բանկոմատներից օգտվելու, ինչպես նաև ինտերնետում գնումներ կատարելու համար կարելի է օգտագործել companion-պլաստիկ քարտ, որը տրվում է ի լրումն Art Collection ոսկերչական քարտի:

Art Collection քարտերը չունեն վավերականության ժամկետ և կարող են օգտագործվել մի քանի սերունդների կողմից: Նման եզակի հատկություններ քարտին ապահովվում է չիպի գործողության ժամկետը լրանալուց հետո դրա փոխելու  հնարավորությունը:

Մանրամասն տեղեկություններին համար կարող եք զանգահարել (+37410) 58-59-85 հեռախոսահամարով:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: