Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թանգարանների միջազգային օր, «Թանգարանների գիշեր» Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում

Վերադարձ լուրերի բաժին

16:32 , 14 Մայիս 2018

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի ուրբաթ՝ մայիսի 18-ին ժամը 09:00 – 18:00 և շաբաթ՝ մայիսի 19-ին ժամը 10:00 – 22:00:

Նշված միջոցառումների շրջանակում Կենտրոնում այցելուներին կներկայացվեն Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին: Այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

ԿԲ-ն հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառումներին:

Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝ Վ. Սարգսյան 6 (http://visitorscenter.cba.am/):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել. ՍԱՊԾ

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ

Վճարային քարտերը Հայաստանում. որ տեսակից քանի հատ կա, և ինչպես են փոխվել քանակները

2018 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ գտնվել է հայաստանյան բանկերի կողմից թողարկված 1 850 972 վճարային քարտ։