Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ըստ մաքսային տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան 100 դոլարի զինամթերք է արտահանվել

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 14 Հունիս 2016

Սա կատակ չէ։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության տվյալներով, 2015 թվականին Հայաստանից Ադրբեջան արտահանվել է 100 դոլար մաքսային արժեքով  ապրանք։

Նշված է, որ Հայաստանից արտահանվել է 9306 կոդի տակ ձևակերպված ապրանք՝ 400 հատ քանակով։ Իսկ 9306 կոդը հետևյալ ապրանքախումբն է՝  «Ռումբ, հրթիռ եւ նման միջոց մարտական գործողության, դրանց մասեր; փամփուշտ, այլ զինամթերք»։ Հաշվի առնելով մաքսային արժեքը, կարելի է ենթադրել, որ խոսքը փամփուշտի մասին է (ռումբ ու հրթիռ այդ արժեքով հաստատ չի լինի)։ Ընդ որում, 9306 կոդի տակ արտահանում այլ երկիր չի եղել։

Իհարկե, նման բան չի կարող լինել, ու համոզված ենք, որ սա ինչ-որ տեխնիկական ձևակերպումների հետ կապված խնդիր է։ Այնպես որ, Պետական եկամուտների կոմիտեն ճիշտ կանի  պարզաբանում ներկայացնի, քանի որ հարցը արդեն սկսել է քննարկվել սոցցանցերում։

Az-export

Նշենք, որ նույն մաքսային ծառայության տվյալներով՝ 2014 թվականին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 3.2քմ մակերեսով գորգ՝ 600 դոլար մաքսային արժեքով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը կտրամադրի մինչև 2 անգամ շատ ինտերնետ Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուսի բաժանորդներին

Այսուհետ Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս ծառայությունների բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան մինչև 2 անգամ շատ ինտերնետ:

Տնտեսական ակտիվության աճը հուլիսին արագացել է. տարին կփակվի կանխատեսվածից բարձր աճով

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները

Լիդիանի Արմենիայի կին աշխատակիցները դիմում են ՄԻՊ-ին և ոստիկանությանը

Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքներից «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից հանդիսացող բազմաթիվ կանայք դիմում ենք համապատասխան կառույցներին