Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ըստ Կարեն Ճշմարիտյանի՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:59 , 03 Դեկտեմբեր 2015

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է, որ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում՝ արդեն բոլոր ուղղություններով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, նախարարը որոշ մանրամասներ է ներկայացրել նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ: Նա նշել է, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը համաձայնության է եկել ֆինանսական խմբերի հետ ծրագրի մեկնարկի, ֆինանսական և ներդրումների շուրջ. իրականացվելու է 325 մլն դոլարի ներդրում:

Նախարարի խոսքով՝ դրան գումարներ են ավելացնելու նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը: Ներդրումները մոտավորապես կազմելու են 460-480 մլն դոլար: Ըստ Կարեն Ճշմարիտյանի՝ արդյունքում արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ