Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանին դեֆոլթ է սպասվում

Վերադարձ լուրերի բաժին

16:57 , 13 Հոկտեմբեր 2016

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգ է հնչեցրել՝ կապված երկրի տնտեսական վիճակի հետ։ iLur.am-ը ներկայացրել է Լ. Տեր-Պետրոսյանի խոսքը:

«Լևոն Տեր-Պետրոսյան. Ահազանգ
Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼԹ «բարեհունչ» անվան տակ»:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Իսկ ի՞նչ է դեֆոլթը։

Դեֆոլթ՝ նշանակում է պարտքի գծով պարտավորությունները կատարելու անկարողություն։ Դեֆոլթ հայտարարելով՝ երկիրը (կամ ընկերությունը) խոստովանում է, որ ֆինանսական ճգնաժամի մեջ է և չի կարող մարել պարտքի գծով պարտավորությունները։

Սա նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ Հայաստանը չի կարողանալու սպասարկել պետական պարտքը և հայտարարելու է այդ մասին։

Հետաքրքիրն այն է, որ երեկ այս թեմայով ասուլիս էր տալիս ՀՀ ֆինանսների նախարարության  պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը՝ նշելով, որ Հայաստանը դասվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին, և պետական պարտքը ամբողջությամբ կառավարելի է՝ այդ առումով խնդիրներ չկան։

Տեղեկացնենք նաև, որ 2016 թվականի բյուջեով պետական պարտքի սպասարկմանը պետք է ուղղվի շուրջ 100 մլրդ դրամ, իսկ 2017 թվականին, ըստ պետբյուջեի նախագծի, մոտ 120 մլրդ դրամ։ Քիչ հավանական է թվում, որ այս բեռը դեֆոլթ հայտարարելու պատճառ դառնա։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: