Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ըստ դատարանի վճռի՝ Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

13:14 , 11 Հունիս 2020

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որն առնչվում է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի հանդեպ դատարանի վճռին: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
««Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը բավարարել է ընկերության հայցն ընդդեմ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:

Հիշեցնենք, որ Նազելի Վարդանյանը, ով ընդգրկված էր ՀՀ վարչապետի որոշմամբ 2018թ. ստեղված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբում, խմբի անդամների 2018թ. նոյեմբերին կայացած հրապարակային քննարկման ընթացքում «Լիդիան Արմենիայի» հասցեին հնչեցրել էր իրականությանը չհամապատասխանող, կեղծ հայտարարություններ, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանք, որոնք դատարանը համարեց զրպարտություն:

Դատարանը եզրահանգել է, որ «…բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանը առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ»: Իսկ տվյալ դեպքում «Լիդիան Արմենիայի» հասցեին Նազելի Վարդանյանի հնչեցրած հայտարարությունը չունի փաստական հիմք, կրել է ոչ հավաստի զրպարտող բնույթ, ինչն էական վնաս է հասցրել «Լիդիան Արմենիայի» գործարար համբավին:

Դատական վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո դատարանը պարտավորեցրել է Նազելի Վարդանյանին հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում հրապարակել հերքում, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիայի» բռնագանձել 100 000 ՀՀ դրամ:

Խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և պետք է ուղեկցվի որոշակի պարտականություններով և պատասխանատվությամբ, այդ թվում հանրության առջև: Հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվությունը բարոյական և իրավական կատեգորիա է, որին պետք է վերաբերվել հարգանքով: Ուստի կոչ ենք անում հետայսու զերծ մնալ «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անպատասխանատու, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց հղումով:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։