Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ըստ Պուտինի՝ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն 10%-ով ավելացել է

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

ԵՏՄ

18:51 , 10 Օգոստոս 2016

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, թե որքան մեծ տնտեսական օգուտ է ստացել Հայաստանը ԵՏՄ-ին ինտեգրումից, հայտնում է TASS-ը:

«Հայաստանն Անդրկովկասում մեր ռազմավարական գործընկերն է և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում, ամենազգայուն գծերով` և´ միջազգային հարթակում` նկատի ունենալով առաջին հերթին ԱՊՀ տիրույթը»,- ասել է Պուտինը Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ:

«Ի դեպ, ինձ համար շատ հաճելի է նկատել, ցանկանում եմ ձեզ շնորհավորել այդ առնչությամբ, ես նայել եմ անցած տարվա տվյալները: ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն 10 տոկոսով ավելացել է, ինչպես երևում է` դատելով փաստաթղթերից»,- ընդգծել է Պուտինը:

Նրա խոսքով` դա շատ դրական ցուցանիշ է: Պուտինը հույս է հայտնել, որ նման դրական դինամիկան կպահպանվի հետագայում ևս:

Հանդիպման սկզբում Հայաստանի նախագահը պատմել է, որ Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում մտադիր է Պուտինի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակն ու կարծիքներ փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ 2016թ. 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը ավելացել է 12 տոկոսով, իսկ ՌԴ ապրանքների արտահանումը հասել է պատմական առավելագույնին:
Այդ հաջողությունները, նրա խոսքով, կապված են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստան – ԵԱՏՄ առևտրի առանձնահատկությունները 2018թ. առաջին կիսամյակում

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան – ԵԱՏՄ առևտրաշրջանառության ծավալը 915.7 մլն դոլար։

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը: