Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ընտրողների ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:49 , 05 Հուլիս 2018

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը հերթական նիստում ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ որոշում է ընդունել: Ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այս մասին ասաց նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Որոշման համաձայն՝ ընտրական օրենսգրքում կսահմանվեն այնպիսի փոփոխություններ, համաձայն որոնց ընտրողների ցուցակից կհանվեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ չունեցող մարդիկ: Մինչ այդ շատերը, ովքեր անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունեին և նույնիսկ երկրից դուրս էին, շարունակում էին մնալ ընտրողների ցուցակում»,-ասաց Իոաննիսյանը:

Ընտրական ցուցակներից դուրս կմնա 198 000 մարդ: Իոաննիսյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ այդ 198 000-ի ավելի քան 90 տոկոսը վաղուց Հայաստանում չի գնվում: Այնուամենայնիվ, կիրականացվեն հանրային արշավներ, և ովքեր միգուցե Հայաստանում են, սակայն չունեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ, կդիմեն և ընդամենը 1000 դրամ վճարելով կստանան նոր անձնագիր: Իոաննիսյանի կարծիքով՝ կլուծվի նաև անձնագրի շատ հին նկարից մարդուն դժվարությամբ նույնականացնելու խնդիրը:

Դանիել Իոաննիսյանը նաև տեղեկացրել է, որ մատնահետքերով նույնականացման, մատների թանաքավորման և ընտրողների նախագրանցման մեխանիզմները չեն գործելու առաջիկա ընտրություններին:

«Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ մատնահետքերի միասնական առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններում իրատեսական չէ, քանի որ Կառավարության ծրագրով սահմանված ժամկետում հնարավոր չի լինի պատշաճ կազմակերպել այն:Հանձնաժողովը մերժեց նաև գունավոր և անգույն թանաքով մատների թանաքոտման մեխանիզմը, քանի որ այն ռիսկեր է պարունակում: Մերժվեց նաև ընտրողների նախագրանցման ինստիտուտի գաղափարը»,-ասաց Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ դրանք կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին: Սակայն 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակված դիտորդական առաքելությունների զեկույցներից ոչ մեկում բարձրացված լուրջ խնդիրների ցանկում չկա կրկնաքվեարկության խնդիր: Հանձնաժողովը քննարկում է կրկնաքվեարկությունների կանխման լրացուցիչ մեխանիզմների ներդրման հնարավորությունները: Սակայն Իոաննիսյանը հստակեցրեց, որ դրա նպատակը ոչ թե կրկնաքվեարկությունների թիվը նվազեցնելն է, քանի որ դրանք արդեն անցյալում են, այլ հանրությանը լրացուցիչ վստահության հիմքեր տալը:

«Հանրությունն էլ ավելի վստահ պետք է լինի, որ կրկնաքվեարկություններ չկան: Քաղաքացին վստահ պետք է լինի, որ իր քվեն տեղ է հասնում»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց, որ նման մեխանիզմներ դեռևս կքննարկվեն, սակայն դրանք լինելու են արդեն եղած մեխանիզմների լրացուցիչ մեխանիզմներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք