Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտները ընթացիկ տարվանից կօգտվեն միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:01 , 01 Ապրիլ 2019

ՀՀ ֆինանսների նախարարությունն ինքնազբաղված և ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտներին օր առաջ ավելի լայն միջավայրում գործելու հնարավորություն տալու համար սահմանում է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: b4b.am-ի հաղորդմամբ` այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Ինքնազբաղված և ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտների համար առաջարկում ենք 9 և 18 մլն դրամ շեմերը համապատասխանաբար փոխարինել 24 մլն դրամ շեմով` նույնիսկ 2019-ի համար, թեև հարկային համակարգերի փոփոխությունը նախատեսվում է 2020-ի հունվարի 1-ից: Ինչո՞ւ ենք ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերում նորից առաջարկում շեմի բարձրացում: Քանի որ եղել են քաղաքական հայտարարություններ և հանձնառություն, որ մենք օր առաջ միկրոձեռնարկատիրությանը հնարավորության տանք գործելու ավելի լայն միջավայրում»,-ասաց Պողոսյանն ու շեշտեց` առաջարկում են 2019-ի համար էլ այդ շեմը բարձրացնել 24 մլն դրամ:

Նա նկատեց, որ այնուհետև, երբ օրենքն ընդունվի, և սահմանվի միկրոձեռանարկատիրության հարկման արտոնյալ համակարգ` 24 մլն դրամ իրացման շրջանառության շեմով, արդեն կունենանք ավելի ստանդարտ կարգավորում:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: