Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ընդունվում են հայտեր «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության համար

Վերադարձ լուրերի բաժին

21:01 , 14 Մայիս 2020

Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց նախարարության մամուլի ծառայությունը:

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

Դասընթացները կազմակերպելու և անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝

– կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին,
– կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
– կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
– կզարգացնեն ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:

Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

Ընդունելության առցանց թեստը բաղկացած է լինելու 10 հարցերից՝ 5 մաթեմատիկական և 5 տրամաբանական (հայերեն և անգլերեն լեզուներով)։ Թեստի անցողիկ նվազագույն շեմը Երևանում գրանցված մասնակիցների համար սահմանված է ընդհանուր միավորների 60%֊ը, իսկ ՀՀ մարզերից և Արցախից մասնակիցների դեպքում՝ 50%-ը: Անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում մասնակիցը կարող է կրկին դիմել ծրագրին։

«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ, 2 ժամ տևողությամբ, խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։

Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) ձևաչափով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական անձնակազմում ներգրավված ոլորտի մասնագետների միջոցով:

Դասընթացի ավարտին՝ 50% և ավելի միավոր ստացած մասնակիցներին կտրամադրվի ավարտական սերտիֆիկատ, ավելի ցածր միավորի պարագայում՝ ուսանողին կտվի մասնակցության տեղեկանք։

Ծրագիրը շարունանակական բնույթ է կրում և դասընթացները կազմակերպվելու են մինչև տարեվերջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ապահովել շուրջ 2000 մասնակիցների համար:

Հայտադիմումը լրացնելու և մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ձևավորված կայք-էջ՝ https://www.edu2020.am/:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար:

Աշխատատեղերի թիվն ավելի է 13422-ով, աշխատավարձի ֆոնդը՝ շուրջ 11 մլրդ դրամով

Թվերը ներկայացվել են 2020-ի օգոստոսի և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: