Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ընդունվում են հայտադիմումներ «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար

Վերադարձ լուրերի բաժին

15:20 , 31 Օգոստոս 2021

Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը աջակցում են նորարական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրի միջոցով

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան տեղեկացնում է, որ ընդունվում են հայտադիմումներ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով ընդլայնմանը դեպի միջազգային շուկա։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTDՀայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

«Traction» ծրագրի առաջին շրջանը մեկնարկել է 2020թ-ի հունիսին՝ ներառելով 9 ստարտափներ կրթական տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մարդկային ռեսուրսների կառավարան, մարքեթինգի և այլ ոլորտներից։ 150-ից ավել հանդիպումների շրջանակներում ձեռներեցները ակտիվ աշխատել են միջազգային մենթորների և ոլորտի մասնագետների հետ: Ինտենսիվ մենթորության արդյունքում ստարտափները գրանցել են մի շարք հաջողություններ, որոնց թվում են օրվա լավագույն պրոդուկտի արժանացումը Product Hunt հարթակում, օգտատերերի քանակի աճը, վաճառքները տեղական և միջազգային կազմակերպություններին, պրոդուկտների բարելավված տարբերակների գործարկումը և ավելին: Ծրագրի շրջանավարտներն արդեն իսկ ներգրավել են 3 մլն և ավելի եվրո ներդրումներ հրեշտակ ներդրողների, վենչուրային ֆոնդերի և դրամաշնորհերի միջոցով։

«Traction» ծրագիրն առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն միջազգային շուկաներում ընդլայնվելու և ներդրումներ ներգրավելու համար։ 10 շաբաթների ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 ընկերություններ հնարավորություն կունենան ստանալ մինչև 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ, որը տրամադրվում է EU-ITTD ծրագրի կողմից: Դրամաշնորհների և իրավասության չափանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն ծրագրի մեկնարկից հետո։

Ծրագրին կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին․

  • Հասցրել են ցուցաբերել որոշակի արդյունքներ (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
  • Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչև սեպտեմբերի 18-ը,
  • Ներգրավել են նվազագույնը 20 եվրո` դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
  • Նախկինում մասնակցել են որևէ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն այլ ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, որին կհետևեն հարցազրույցներ մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա Տեղեկատվական հանդիպում (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումն իրականացվելու են հիբրիդային եղանակով՝ հնարավոր դարձնելով թե՛ հեռավար, թե՛ ֆիզիկական մասնակցությունը։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: