Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ընդլայնվել է ավանդների փոխհատուցում ստացող անձանց շրջանակը

Վերադարձ լուրերի բաժին

20:20 , 13 Փետրվար 2020

ՀՀ կառավարության հերթական նիստը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2020 թվականի համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հաշվառվել են նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ 2020 թ. շարունակվում է նախկին ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1936 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով: Ըստ այդմ՝ առաջարկվում է համապատասխան որոոշման պահանջները համապատասխանեցնել օրենքին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան:

Փոխվարչապետը ներկայացրեց հակաճգնաժամային 25 միջոցառումների արդյունքները

2020 թվականին Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 25 միջոցառում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: