Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ընդերքօգտագործողները պարտավորված կլինեն հաշվետվություններ ներկայացնել

Վերադարձ լուրերի բաժին

18:01 , 24 Հունվար 2018

ՀՀ կառավարությունը պատրաստվում է կրկին փոփոխություններ իրականացնել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում՝ ոլորտն ավելի հրապարակային դարձնելու նպատակով։ Վաղվա նիստում գործադիրը պատրաստվում է հավանություն տալ փոփոխությունների նախագծին։

Ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր հստակ սահմանված են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով: Հայաստանն անցած տարի ներկայացրել է ԱՃԹՆ-ին թեկնածության հայտ և թեկնածու երկիր է: ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման նպատակն է՝ հանքարդյունահանող ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվության հրապարակային դարձնելը՝ ապահովելով ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խթանելով մրցակցային կառավարումն ու վերահսկողությունը: ԱՃԹՆ-ին անդամակցող երկրները պարտավորվում են հրապարակել ամենամյա զեկույցներ, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի և վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներից է նաև հարկային մարմնի կողմից ընդերքօգտագործողների կողմից հարկերի վճարման վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, և փաթեթում ներառվել է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը:

Ըստ այդմ՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար պարտավորություն կսահմանվի՝ իրենց պաշտոնական կայքում, մամուլում կամ էլեկտրոնային այլ եղանակով հրապարակել արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ տեղեկատվություն, լիազոր մարմին և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հրապարակային հաշվետվություններ, և այլն։

Հարկային մարմինն իր պաշտոնական կայքում պետք է հրապարակի հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը, պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ և 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարողների ցանկերը, և այլն։

Ի դեպ, հանք շահագործողների և պետական մարմինների հաշվետությունները հետագայում կհամադրվեն կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որն այդ վերլուծության արդյունքում կտա հանրային զեկույց:

«Սա թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը հանրության համար դարձնել առավել բաց և հասանելի, ինչն էլ կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը: Այս նախագծերով սահմանված փոփոխությունների իրականացումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում միայն, 2019 թվականին անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր»,- նշված է կառավարության որոշման նախագծում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: