Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ընդերքօգտագործմանը վերաբերող տեղեկությունը հասանելի կլինի հանրությանը

Վերադարձ լուրերի բաժին

16:11 , 08 Հունիս 2018

ՀՀ կառավարությունը այսօր սահմանել է ընդերքօգտագործման հետ կապված գործունեությանը վերաբերող հրապարակային հաշվետվությունների լրացման, դրանք կազմելու և լիազոր մարմին և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից իր պաշտոնական կայքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկության հրապարակման կարգը: Որոշման ընդունմամբ նշված ոլորտի հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկությունը հանրության համար կդառնա առավել բաց և հասանելի:

ՀՀ ժողովրդագրական պետական քաղաքականության հաջող իրականացումը պահանջում է նոր, թիրախավորված միջոցառումներ, որոնք կարող են որակական փոփոխություն մտցնել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների և սոցիալական այլ խնդիրների լուծման բնագավառում: Դրանցից մեկը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքի սահմանումն էր: Կառավարությունն իր այսօրվա նիստում այդ աջակցության տրամադրման նպատակով իր նախկին որոշումներից մեկը լրացրել է՝ սահմանելով աջակցության իրականացման կարգը: Դրանով ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխման շարունակությունը և մեծացնել մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունը: Բացի այդ, ներկայումս իրականացվում են զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության մի շարք բարեփոխումներ՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրները:

Գործադիրը համաձայնություն է տվել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին նվիրաբերելուն: Ծրագրով նախատեսվում են ՎԶԵԲ-ի 11 միլիոն եվրո ֆինանսական աջակցությամբ (5.5 մլն եվրոն՝ դրամաշնորհ) կառուցել ԵՄ չափորոշիչներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր, որը պետք է սպասարկի նշված երկու մարզի 12 քաղաքային համայնքի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: