Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել Էդուարդո Էռնեկյանից և նրա ընկերություններից

Վերադարձ լուրերի բաժին

16:50 , 23 Հունիս 2020

Կոնվերս Բանկի ներկայացուցիչները Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի շրջանավարտներին են փոխանցել նրանց ուսման տարիներին կուտակված կրթաթոշակները։ Կրթաթոշակները հատկացվում են Էդուարդո Էռնեկյանի և նրա կողմից Հայաստանում կառավարվող ընկերությունների՝ այդ թվում Բանկի կողմից, տարեկան կտրվածքով։ Կուտակված դրամագլուխը աշակերտները ստանում են դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի վճարային քարտերով:

image-17-06-20-04-35
Ընդհանուր առմամբ, 2019-2020 թթ. ուստարվա 45 շրջանավարտի է տրվել ավելի քան 17,000 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ, որը նրանք կարող են օգտագործել տարբեր՝ այդ թվում կրթության, մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով։ Նախագծի մեկնարկից ի վեր կրթաթոշակ է ստացել դպրոցի ավելի քան 180 շրջանավարտ։
«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցն արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի կարևորագույն բարեգործական նախաձեռնություններից է։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են և երկրի հետագա զարգացումը ապահովելու են միջազգային ստանդարտներին համապատասխան, մրցունակ կրթություն ստացած երիտասարդները։ Այդ իսկ պատճառով էլ հետևողական ենք Էօրնեկեան դպրոցում լավագույն կրթական փորձի ներդրման ու կիրառման, նոր սերնդի կրթմանը վերաբերող բոլոր հարցերում»,- ասել է Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը։

Էօրնեկեան հանրակրթական դպրոցը բացվել է 2009 թ.՝ արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ։ 2017 թ. բարերարի օժանդակությամբ բացվել է դպրոցի նոր մասնաշենքը, որտեղ ստեղծված են միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթության կազմակերպման բոլոր պայմանները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար:

Աշխատատեղերի թիվն ավելի է 13422-ով, աշխատավարձի ֆոնդը՝ շուրջ 11 մլրդ դրամով

Թվերը ներկայացվել են 2020-ի օգոստոսի և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: