Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էքսպրես գյուղատնտեսական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից` պետական ​​ծրագրի շրջանակներում

Վերադարձ լուրերի բաժին

20:54 , 21 Մայիս 2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով պետական ​​ծրագրերի ֆինանսավորման ոլորտում առաջատարներից մեկը, շարունակում է իր ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնություններում, այդ թվում` գյուղատնտեսության աջակցության ոլորտում:

Շարունակելով գյուղատնտեսության ոլորտին սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում միկրովարկերի տրամադրման միջոցառումները` ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Էքսպրես գյուղատնտեսական վարկավորում» ակցիան, որի հիմնական նպատակը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսության զարգացման օժանդակումն է և տնտեսվարողների հնարավորությունների ընդլայնումը: Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև ընթացիկ ծախսերի իրականացման նպատակով:

Ակցիայի գործողության ընթացքում՝ ամիսը մեկ անգամ, Բանկը կընտրի ակցիայի հնարավոր մասնակիցներին, ովքեր նախկինում օգտվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող գյուղատնտեսական նշանակության որևէ պրոդուկտից և/կամ ունեն գործող գյուղատնտեսական վարկ և չեն ունեցել վճարումների էական ուշացումներ: Այս հաճախորդները հնարավորություն կստանան գյուղատնտեսական վարկ ստանալ առանց գործունեության ֆինանսական վերլուծության և ժամանակի հավելյալ կորստի: Հաճախորդները, ովքեր չեն ընդգրկվել մասնակիցների ցանկում, կարող են օգտվել միկրովարկից՝ ֆինանսական վերլուծության անցկացմամբ:

Գյուղատնտեսական վարկերը վարկառուներին հասանելի են տարեկան 12,28% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 13%), 6 ամսից մինչև 2 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝  300 հազարից մինչև 1 մլն ՀՀ դրամ: Վարկի մարումը կատարվում է անուիտետային վճարումներով, այդ թվում, առաջին 6 ամիսների ընթացքում կատարվում են միայն տոկոսագումարի վճարումներ: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չեն կիրառվում:

Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ և զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկելով գյուղատնտեսական վարկերի տրամադրման շահավետ պայմաններ: Հաճախորդները կարող են օգտվել գյուղատնտեսական վարկավորման մի շարք պրոդուկտներից՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ խաղողի այգիներ և հատապտղանոցներ հիմնելու, տոհմային ոչխարների և այծերի բուծման, գյուղատնտեսական հումքի պահեստավորման և ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով:

Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits-view/gyowghatntesakan-varkeri-sowbsidavorman-tsragrer, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: