Invalid username or password
Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը անհանգստություն Է հայտնել Ամազոնի անտառներում մոլեգնող հրդեհների կապակցությամբ եւ հայտարարել է, որ ընկերությունը միջոցներ կհատկացնի դրանք փրկելու համար: «Ցավալի է տեսնել, թե ինչպես է կրակը ճարակում ու ավերում Ամազոնիայի արեւադարձային անտառները, որոնք աշխարհի կարեւորագույն էկոհամակարգերից մեկն են,- գրել է նա Twitter-ի իր էջում:- Apple-ը միջոցներ կնվիրաբերի դրանց կենսաբականան բազմազանությունը պահպանելու եւ Լատինական Ամերիկայում Ամազոնի անփոխարինելի անտառները վերականգնելու համար»:
Ավելի վաղ Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները գագաթնաժողովում, որն օգոստոսի 24-26-ը տեղի է ունեցել ֆրանսիական Բիարիցում, հայտարարել են, որ 20 մլն եվրո կհատկացնեն Ամազոնիայում հրդեհների մարմանը օգնելու համար: Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում:
Դիտումներ 551
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։