Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էրիկ Գրիգորյանը պարզաբանել է Ամուլսարի հետ կապված ստուգումներ անցկացնելու իրենց առաջարկը

Վերադարձ լուրերի բաժին

00:23 , 12 Սեպտեմբեր 2019

Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարությանն առաջարկել է տեսչական մարմնին հանձնարարել ստուգումներ անցկացնել Ամուլսարի հետ կապված, որոնք կստուգեն ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչելու հիմքերի առկայությունը: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Եթե խախտումներ հայտնաբերվեն, տրվում է ժամանակ խախտումները վերացնելու համար։ Եթե խախտումների վերացումը ենթադրում է նախագծի փոփոխություն, դա ենթադրում է նոր ՇՄԱԳ, իսկ եթե տրվում է ժամկետը, բայց այնպիսի խախտումներ են, որ հնարավոր չէ ուղղել, ապա կրկին ՇՄԱԳ-ի ուժը կորցրած է ճանաչվում»,- ասաց Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ այս պահին Ամուլսարում շինարարական աշխատանքների մեկնարկի մասին որևէ խոսք չկա: «Վարչապետի հայտարարության մեջ նշված է, որ շինարարությունը կարող է մեկնարկել 2020թ. մայիսից միայն, իսկ հանքի բացման աշխատանքները 2020թ. վերջից միայն: Այս պահին շինարարական աշխատանքների մեկնարկի մասին խոսք չկա»,- նշեց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով հայտնել է, որ դիրքորոշումը պետք է լինի բացառապես իրավական:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը

Համաշխարհային ընկերությունները Azure-ը ճանաչել են որպես կորպորատիվ միջավայրի համար ամենահասանելի և հուսալի հիբրիդային ենթակառուցվածք և ամպային լուծում:

Առցանց գրանցման հնարավորություն՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածը համալրվել է նոր հնարավորությամբ՝ այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն առցանց գրանցվել ինչպես բջջային հավելվածի, այնպես էլ կայքէջի միջոցով:

ՊԵԿ ղեկավարը նախանշել է համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: