Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկը համալրեց կապիտալը՝ հասցնելով 31.9 մլրդ դրամի

Վերադարձ լուրերի բաժին

15:44 , 28 Դեկտեմբեր 2016

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է  2 մլրդ 429.4 մլն դրամով:  Լրացուցիչ թողարկված Բաժնետոմսերի փակ տեղաբաշխման արդյունքում «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. » ընկերությունը  ձեռք է բերել  7693 հատ սովորական բաժնետոմս և դարձել  բանկի կանոնադրական կապիտալում 14.06 %-ի չափով մասնակից:

Թե՛ «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ.»-ը, և թե՛ բանկի հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ը  Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի   ընկերություններ են: Այսպիսով, խմբի բաժնեմասի փոփոխություն չի կատարվել: Էդուարդո Էռնեկյանի խմբի ընկերություններին է պատկանում Կոնվերս Բանկի բաժնետոմսերի 95 տոկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Բանկի  կանոնադրական կապիտալում  5% մասնակցության  համամասնությունը պահպանելու համար Եկեղեցու կողմից  ձեռք է բերվել լրացուցիչ թողարկված 405 բաժնետոմս:

Ներկայումս բանկի  նորմատիվային ընդհանուր  կապիտալը  կազմում է 31.9 մլրդ դրամ՝ գերազանցելով  նորմատիվային նվազագույն շեմը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին